Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապն ընկել է պատարագի ժամանակ

Հռոմի պապն ընկել է պատարագի ժամանակ
28.07.2016 | 23:32

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի Չեստոխովա քաղաքի Յասնայա գորա վանքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 79-ամյա Ֆրանցիսկոս պապն աստիճաններին մոտենալիս հանկարծ վայր ընկնում։

Նրան օգնում են հոգևորականները: Գիտակցության կորստից կարճ ժամանակ անց Հռոմի պապը ելույթ է ունեցել հավատացյալների առաջ: Ֆրանցիսկոս պապը Լեհաստանում է «Երիտասարդության համաշխարհային օրեր» համագումարի շրջանակներում, որը անց է կացվում Կրակովում հուլիսի 26- 31-ը:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ